26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ սահմանները ճանաչած որոշումները պիտի իրավականորեն վերահաստատվեն․ Արա Պապյան

Պետք է հստակ գիտակցել, թե ինչ հարց ենք ուզում լուծել Ցեղասպանության ճանաչմանը հասնելով։ Հակառակ դեպքում այդ ուղղությամբ ներդրած ջանքերն անիմաստ կվատնվեն: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը։

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին անհատական փոխհատուցման գործընթաց կա, ինչը լավ է, բայց դա ազգային մակարդակում ոչ մի հարց չի լուծում։

«Փոխհատուցումը դիտարկվում է 3 մակարդակով` անհատական, ազգային-համայնքային և պետական, այն է` հողի հարցը: Առաջինի դեպքում աշխատանք տարվել է և տարվում է: Ինձ համար կարևորը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Առանց դրա այս պետությունը կենսունակ չէ: Եկեք մեզ չխաբենք՝ շատ կարևոր է կառավարումը, շատ կարևոր է Ղարաբաղի հարցի լուծումը, ամեն ինչ կարևոր է, բայց, միևնույն է, այս պետությունը կենսունակ չէ»,- նշեց նա:

Բանախոսը շեշտեց, որ ՀՀ սահմանները ճանաչած որոշումները պիտի իրավականորեն վերահաստատվեն, և միջնորդ պետությունների միջոցով պետք է բանակցել Թուրքիայի հետ և վերահաստատել Հայաստանի իրավունքները այդ տարածքների նկատմամբ։

Արա Պապյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է 1920 թվականի հունվարին, սահմանների հարցը նույն թվականի փետրվարից քննարկվել է, Ազգերի լիգան հստակորեն սահմանել է ՀՀ-ի սահմանները:

 «Մենք գիտենք, թե որոնք են այդ սահմանները: Դա պատմական Հայաստանը չէ: Դա  Հայաստանի Հանրապետությունն է, որի իրավահաջորդը մենք ենք»,- ասաց նա։

Բանախոսը նշեց, որ Ցեղասպանությունը պետք է դիտարկել ոչ թե որպես բեռ մեր ուսերին, այլ դրա հաղթահարումը պետք է համարել հնարավորություն երկիրը զարգացնելու համար։

Ասուլիսի մյուս բանախոս, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը հիշեցրեց, որ ԱՄՆ 51 նահանգներից 45-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

«Սա դարձել է ոչ միայն հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր, այլ համընդհնուր խնդիր և ճանաչելը կարող է դեմ առնել այլ ցեղասպանությունների»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ