«Քաղաքի կայուն զարգացմանը խանգարում է երկրի ընդհանուր համակարգը»
«Քաղաքի կայուն զարգացմանը խանգարում է երկրի ընդհանուր համակարգը, երբ առաջնայինը ոչ թե հանրային շահն է, այլ բիզնեսի եւ անհատի շահը։ Սա հատկապես արտահայտվում է քաղաքաշինության մեջ։ Անկախության տարիներին մեր քաղաքաշինությունը լուծել է մի շարք մարդկանց հարստացնելու խնդիրը՝ բարձրացնելով էկոլոգիական, սեյսմիկ անվտանգության խնդիրը։ Հյուսիսային պողոտան կարելի է դարձնել բիզնես կենտրոն։ Թող գան՝ սովորեն, թե ինչպես չի կարելի կառուցել՝ էս տիպի բնակլիմայական եւ սեյսմիկ վտանգ պարոնակող պայմաններում», – անդրադառնալով առաջիկայում կայանալիք՝ Երևանի ավագանու ընտրություններին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Բանախոսը շեշտեց՝ պաշտոնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օդը մաքուր է, բայց ուսումնասիրության ենթարկվող ցուցանիշները քիչ են։
Օրինակ, չի չափվում գետնամերձ օզոնի մաքրության ցուցանիշը։ «Ես նյութեր եմ բերել, որոնք ցույց են տալիս, թե որքան աղտոտված է մեր օդային ավազանը, բայց գիտության եւ պրակտիկայի միջեւ կապը չի աշխատում», – նշեց բնապահպանը՝ շեշտելով՝ լիահույս է, որ նոր ավագանին ավելի շատ ուշադրություն կդարձնի հենց բնապահպանական քաղաքի խնդիրներին։