01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ է ակնարկում նախկին արդարադատության նախարարը

Ինչու եմ հարգում վրացիներին, իսկ ընկերներիս ուղղակի պաշտում եմ, որովհետև այլ օտար ազգի համեմատությամբ այդ մարդկանց մոտ, իմ համոզմամբ, ուղղակի նվազ է պատեհապաշտությունը, նվազ է հաշվենկատ ընկերությունը: 7 տարի է, ինչ պետական ծառայության մեջ չեմ, սակայն իմ նախկին գործընկերները՝ ինչպես արդարադատության նախարարությունից, այնպես էլ դրա կազմի մեջ մտնող դատախազությունից չեն զլանում հետևողականորեն շնորհավորել բոլոր տոները, այդ թվում՝ Սուրբ Զատիկը, պարտադիր հետաքրքրվում են, թե ինչով կարող են պիտանի լինել, պարզապես հուշանվերներ են ուղարկում (դե հասկացաք՝ գինի):

Ինչևէ, կայուն հարաբերությունների ջատագով են: Եթե այդ ազգի հետ ինչ-որ հարցեր սպառիչ չեն լուծվում, մեղավորներ փնտրեք ոչ միայն նրանց որոշ պետական գործիչների, այլև մեր մեջ: Ի դեպ, ընդգծված հետևողականությամբ կապ ունեն Աղվան Հովսեփյանի հետ և միշտ այցելում են, այդ թվում՝ տխուր առիթներով, հարգանքով են հիշում Հովիկ Մանուկյանին և այլն: Իսկ ընդհանուր առմամբ այդ պետության հետ միջազգային համագործակցությունը համարում եմ առանցքային գերխնդիր…

Գրում է նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ