26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արծվիկ Մինասյանը կմնա՞

«Հակառակը պնդելու պատճառ չկա, մանավանդ, որ մենք ներկայումս Հանրապետականի հետ միասին բանակցությունների փուլում ենք», – այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով նախարար է նշանակվել ՀՅԴ քվոտայով:Նախարարը չի բացառում , որ նոր Կառավարության կազմում կլինի:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ապագա կառավարությունում ինքը զբաղեցնի այլ նախարարական աթոռ, հաշվի առնելով, որ ժամանակին եղել է Էկոնոմիկայի նախարար, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե իմ նախասիրությունն եք նայում, ոչ, որովհետեւ ես համարում եմ, որ այս ոլորտը երկրի զարգացման հիմքն է: Մեր բնական ռեսուրսները, մեր շրջակա միջավայրը մեր երկրի զարգացման իրական հիմքն է եւ ճիշտ ու նպատակային քաղաքականության, էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական քաղաքականությունների համապատասխանեցման արդյունքում կարող ենք ունենալ լուրջ զարգացում: Չմոռանանք, որ մեր բնական ռեսուրսները նաեւ աշխարհում համարում են բավականին մրցունակ՝ ջրի, ընդերքի, կենսաբազմազանության  տեսակետից»։

Նախարարը հույս հայտնեց, որ նախարարությունը կփոխի անվանումը՝ դառնալով Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների կառավարման պետական լիազորված մարմին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ