«Թանկացել է շաքարավազը, ալյուրը, ձիթայուղերի որոշ տեսակներ և որոշ էկզոտիկ մրգեր»/տեսանյութ/
«Մի շարք արտադրատեսակներ մենաշնորհի պայմաններում թանկանում են ու հարկավոր է պետության միջամտությունը»,-այսօր՝ ապրիլի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը:
Բանախոսը հայտնեց, որ հենց դրա դեմ պայքարի համար ստեղծվել է «Հայաստանի հանրապետության մրցակցային և հակամենաշնորհային պետական հանձնաժողով», որը գոյատևում է բոլոր հարկատուների հաշվին և պարտավոր է կատարել պայքարի գործառույթը:
Ռուբեն Հայթայանը հավաստեց, որ այսօր թանկացումների փաստը ակնհայտ է. «Թանկացել է շաքարավազը, ալյուրը, ձիթայուղերի որոշ տեսակներ և որոշ էկզոտիկ մրգեր»,-նշեց Ռուբեն Հայթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: