Ծառուկյանի հետ էլ կարող ենք համագործակցել. նախարար /տեսանյութ/
3.2 միլիարդ դոլարի ներդրումները մի քանի տարվա ծրագիրն են: Այս տարի նախատեսվում է 850 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Դրանց իրականացումներն արդեն հստակ են:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նշեց, որ հիմնականում ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության և սննդի վերամշակման ոլորտում:
«Ներդրողներն ինչպես ՀՀ-ից են, այնպես էլ մեր հայ ազգի՝ այլ երկրներում ապրողներն են: Այլ ազգի ներդրողներ էլ կան»,- ասաց Կարայանը: Հարցին՝ հնարավո՞ր է բանակցեք Գագիկ Ծառուկյանի հետ՝ նրա խոստացած 15 միլիարդի ներդրումները ՀՀ բերելու համար, Կարայանը նշեց, որ ներդրումներ բերելու հարցով պատրաստ է բանակցել բոլորի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: