Ընդամենը 20 տարեկան էր. հերոս տանկիստը խոցվեց Արցախում /տեսանյութ/
Հերոսները երբեք չեն մահանում, հերոսները ապրում են ու մնում մեր հոգում ու շարունակում վեհությամբ ու հպարտությամբ լցնել մեր կյանքը:
Վլադիմիր Ալիխանյանը ընդամենը 20 տարեկան էր: Նա գիտակցաբար զոհեց կյանքը ու թեև ցավ ու վիշտ պատճառեց հարազատներին, բայց անմահացավ իր տեսակով ու անձնազոհությամբ:
Դիլիջանում այսօր՝ ապրիլի 3-ին հոգեհանգստյան պատարագ մատուցվեց ապրիլյան պատերազմի հերոսի հիշատակին:
Ներկա էին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» անդամները, որոնք իրենց խոնարհումն էին բերել հերոսի ընտանիքին:
Նշենք, որ դիլիջանցի ժամկետային զինծառայող Վլադիմիր Ալիխանյանն զոհվել է 2016 թվականի, ապրիլի 3-ին՝ Արցախի պաշտպանական մարտերում: Տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը հերոսական պայքարի մեջ է մտել, հակառակորդին մեծ վնասներ հասցրել եւ մինչեւ խոցվելը գրեթե սպառել տանկի զինանոցում եղած արկերը:
Մանրամասները՝ տեսանյութում: