20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԵՄ-ն “չի պատրաստվում” Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման եւ ոչ էլ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: Այդ մասին այսօր “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն՝ պարզաբանելով, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը:

Երկու օր առաջ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը “Ազատություն” ռադիոկայանին ասել էր, թե քանի որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առեւտրի պայմանագիր, Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը:

Հիշեցնենք՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: 

Աղբյուր` “Ազատություն” ռադիոկայան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ