26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տենդենցը բավական դրական է ՀՀԿ-ի համար. ՀՀԿ-ն ամփոփում է (տեսանյութ)

«Արդեն ապրիլի 3-ն է, ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ: Կարող ենք շնորհավորել մեր հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին, որ ՀՀ-ին հաջողվեց նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս հաջողությունն է, և անկախ նրանից, թե քանի դաշինք ու կուսակցություն կլինի, ժողովրդավարության հաղթանակը ՀՀ-ում անքննելի փաստ է, բազմակարծության ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհով է գնում Հայաստանը»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Արդեն ստանում ենք առաջին տվյալները, չեմ ուզում շտապել, բայց տենդենցը բավական դրական է ՀՀԿ-ի համար, կան էքզիթ փոլի տվյալները, և անվիճելի է, որ ՀՀԿ-ն ընտրական մարաթոնի առաջամարտիկն է»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Արամ Մանուկյանի կամ այլ քաղաքական գործիչների հայտարարություններին, թե զարմանալի է, որ այսքան շատ է եղել մասնակցությունն ընտրություններին, ապա ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Ինձ համար անհասկանալի են հարգելի պարոն Արամ Մանուկյանի նման հայտարարության դրդապատժառները, ընդամենը առավոտյան ու երեկ երեկոյան նրանց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավաստիացնում էր, որ գործնականում անհնար է նման ընտրական օրենսգրքով որևէ կեղծիք: Խնդրում եմ հայտարարություն անելուց առաջ ուշադիր հետևել իրենց քաղաքական ուժի ղեկավարների արած հայտարարություններին: Այս ԸՕ-ը զրոյի է հասցնում ամեն մի միջամտություն»: Նա հավելեց, որ  չի եղել գեթ մեկ ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները, ԿԸՀ-ի ներկայացուցիչները, ՄԻ պաշտպանը, իշխանությունը չարձագանքեն:

«Նաև իրենց եմ շնորհավորում, որ նաև իրենց մասնակցությամբ կարողացանք ունենալ այնպիսի օրենսգիրք, որով արձանագրվեց, որ ժողովրդավարությունն արդեն ՀՀ-ում է»: ԱԺ փոխնախագահը կոչ արեց բոլորին մի կողմ դնել նեղ անձնական, կուսակցական շահը և առաջնորդվել ՀՀ-ի շահով:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն անհամաձայնություն էր հայտնել էքզիթ փոլի արդյունքների հետ: Այս մասին Է. Շարմազանովը շեշտեց, որ պրոֆեսիոնալ կառույյցի ներկայացուցիչներ են զբաղվում դրանով և ոչ թե իրենք:  

Կոալիցիայի կազմել-չկազմելու վերաբերյալ նա ասաց, որ դեռ չի ցանկանում շտապել, բայց նախնական տվյալներով պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը կառավարություն կազմելու: ՀՅԴ-ի մասով նա նշեց, որ գործընկերային հարաբերությունները երկարաժամկետ են, ռազամավարական են: «Աստված տա հաջողություն ունենան ու կքննարկենք հետագա համագործակցությունը»:

https://www.youtube.com/watch?v=eNx1QV0pg-o&feature=youtu.be

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ