Սեյրան Օհանյանը չի ուզում ստվեր գցել /ֆոտոշարք, տեսանյութ/
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում քիչ առաջ ընտրություն կատարեց պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդն Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ իր ընտրությունը հանուն վաղվա արդար Հայաստանի է: Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցին եւ անդրադառնալով ապրիլյան պատերազմի տարելիցին` նախկին Պ նախարարը ասաց, թե չի ուզում այս կամ այն հարցերի պատասխանել եւ ինչ-որ կերպ ստվեր գցել իր մարտական ընկերների հիշատակի վրա: «Բոլորս էլ դասեր քաղել ենք ապրիլյան պատերազմից», -ասաց Օհանյանը, ապա հավելեց, որ այսօր անպայման գնալու է Եռաբլուր:
Հավելենք, որ այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Նավոյանի խոսքով` մինչեւ այս պահը տվյալ տեղամասում իրենց քաղաքացիական պարտքը կատարել են ավելի քան 300 քաղաքացիներ եւ որեւէ միջադեպ կամ արտառոց դեպք չի գրանցվել:
https://www.youtube.com/watch?v=BxPh3IguirY&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=-J3USdA5Kpg