Վաղը Հայաստանում ստեղծվելու է նոր քաղաքական իրավիճակ․ Տաճատ Սարգսյանը քվեարկել է (տեսանյութ)
9/18 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանը։ Քվեարկելուց հետո նա լրագրողներին ասել է, որ շնորհակալ է նրանցից՝ ամբողջ քարոզարշավի ընթացքում իր ղեկավարած քաղաքական ուժին անաչառ լուսաբանելու համար։
Տաճատ Սարգսյանը հաջողություն է մաղթել բոլոր քաղաքական ուժերին։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ամբողջ ընտրարշավի ժամանակ լրատվամիջոցները շատ օբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերեցին, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում»: Նա նշեց, որ ինքն ընտրություն է կատարել խաղաղության համար:
«Վաղը Հայաստանում ստեղծվելու է նոր քաղաքական իրավիճակ, իսկ ես քվեարկել եմ երկրի անվտանգության ապահովմանն ու խաղաղությանը, ստեղծագործ աշխատանքի ստեղծմանը»: