«Սա նման է այն բանին, որ մեկը խաղալիք ատրճանակով մտնի բանկ, ասեն` խաղալիք է». «Կարգին Հայկոն» ահազանգում է /ֆոտոշարք, տեսանյութ/
Henaran.am-ի թղթակիցն այս պահին աշխատում է Երեւանի խուլ համրերի մշակույթի պալատում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում, որտեղ դիտորդական առաքելություն է իրականացնում դերասան Հայկ Մարությանը: Նա նկատել է, որ այստեղ ընտրախախտում կա, մասնավորեցնելով, թե տեսախցիկը տեղադրված է այնպիսի վայրում, որ ընտրողը կարող է նկարահանվել.
«Եթե անգամ չնկարահանվի էլ, տպավորություն է ստեղծվում, եւ դա հոգեբանական ճնշում է ընտրողի վրա: Քվեախցիկների մոտ կա մի դուռ, որը ապակեպատ է եւ ըստ էության դրսի կողմից հնարավոր է ընտրողին հետեւել»,-նշել է դերասանը: Այս մասին Մարությանը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին` Արայիկ Իլյիչյանին, ով նշել է, թե տեսախցիկն այս պահին չի աշխատում .
«Հա՛յկ ջան, ես Ձեզ որպես դերասան շատ եմ հարգում, բայց Դուք իզուր տեղը աժիոտաժ ստեղծեցիք, քանի որ տեսախցիկն այս պահին որեւէ մեկին չի նկարահանել»:
Մարությանը նշեց, էական չէ, աշխատում է թե ոչ, ընտրողին դրսում կարող են վախեցնել ու ասել, թե վերեւում տեսախցիկ կա, «կընտրես էն մարդուն, ում կասենք»: Մարությանը պնդել է` սա նման է այն բանին, որ մեկը խաղալիք ատրճանակով մտնի բանկ եւ ասեն` խաղալիք է, բայց չէ՞ որ ատրճանակը վախի մթնոլորտ է ստեղծում:
Մանրամասները` տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=5VGx_nvjiL4