21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընտրապայքարի ընթացքում Անդրիաս Ղուկասյանին չհիշեցին /տեսանյութ/

Այս պահին քննարկում է ընթանում նախընտրական գործընթացների վերաբերյալ հայաստանյան եւ միջազգային քաղաքացիական, հասարակական եւ դիտորդական կազմակերպությունների գնահատականը թեմայով։

Քննարկմանը մասնակցող իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց․

«Քարոզարշավի ընթացքում նկատեցինք, որ դրանք միակողմանի էին։ Քաղաքական ուժերը հանդես էին գալիս իրենց համար հարմարեցված հարթակներում։ Քաղաքացին չտեսավ գաղափարների բախում, որ կողմնորոշվի ու հասկանա՝ ում ընտրել»։

Սաքունցն ընդգծեց, որ ցավալի էր, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը չանդրադարձան պատգամավորի այն թեկնածուին, ով գտնովում է կալանքի տալ։ Խոսքը Անդրիաս Ղուկասյանի մասին է։ 

Իրավապաշտպանն ընդգծեց․

«Թեկնածուները պետք է հաշվի առնեին, որ իրենց նման մի թեկնածու էլ կա, ով անազատության մեջ է եւ փաստորեն մրցում է անհավասար պայմաններում։ Իսկ այս երեւույթը, այս անտարբերությունը բնականաբար բացասական է»,- ասաց նա։

https://www.youtube.com/watch?v=2043pbqyyvU

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ