Դե գնացեք … Սեյրան Օհանյանը հունից դուրս եկավ /տեսանյութ/
«Պաշտպանության նախարարի պաշտոնը այն պաշտոնը չէր, որ բոլոր մանրունքները հրապարակվեին: Պաշտպանության նախարարի պաշտոնը իր մեջ նաև գաղտնիություն ուներ, և ես ներկայացրել եմ իմ մտահոգությունները, որտեղ որ հարկավոր է եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Սեյրան Օհանյանը և այս պահին ինչ միջոցներով է վճարում իր տան վարձը, Օհանյանը արձագանքեց. «Կենցաղային հարցերն եք բարձրացնում: Արդեն մեկ ամիս է ծրագրերի մասին խոսելու փոխարեն ինձ կենցաղային հարցեր եք տալիս»:
Լրագրողը նկատեց, որ հարց տալը իր գործն է:
«Դե, գնացեք ու Ձեր գործով զբաղվեք»,-բարկացավ Պաշտպանության նախկին նախարարը:
Մանրամասները ՝ տեսանյութում: