20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանին ամենալավ պատասխանը կոմունիստները տվեցին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի՝ 15 միլիարդ դոլար ներդրում կատարելու հայտարարությանն ամենալավ պատասխանը տվեցին կոմունիստները, իրենք էլ 17 միլիարդ դոլար են առաջարկում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նույնիսկ գրառումներ տեսա, որ թող կոալիցիա կազմեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, կոմունիստները և միասին Հայաստան բերեն մոտավորապես 37 միլիարդ դոլար գումար», – ասաց Արմեն Աշոտյանը։

Հարցին, թե ինչու իր և Նիկոլ Փաշինյանի ջրերը նույն առվով չեն հոսում, Աշոտյանը պատասխանեց, թե ինքը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել դպրոցների տնօրենների թեմայով տղամարդավարի ներողություն խնդրել, հատկապես, որ քարոզարշավի ժամանակ նման նախադեպ եղել է։

https://www.youtube.com/watch?v=SGy-8N5bXWI&feature=youtu.be

Այլ մանրամասներ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ