25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թաղի տղա չենք ընտրում» /տեսանյութ/

«Քարոզարշավի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ մարդիկ սպասում են փոփոխությունների  և մեզ հաջողվեց կոտրել մարդկանց մեջի անհուսությունը: Իշխանությունները ամեն  ինչ արեցին, որ այս ընտրություններն էլ իջեցնեն թաղային ընտրությունների մակարդակի, բայց ժողովուրդը հասկանում է, որ չենք ընտրում թաղի լավ տղա, այլ երկրի համար կարևորագույն ընտրության պահն է »,-այսօր, մարտի 31-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆկին- Օսկանյան» դաշինքի առաջնորդ, Պաշտպանությյան նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը ընդգծեց, որ ընտրություններից հետո ժողովուրդը կհամոզվի, որ չի սխալվել իր ձայնը դաշինքին տալով :

Դաշինքի թեկնածուներից Վարդան Օսկանյանը ընդգծեց, որ մեր սուվերենության աստիճանը նվազել է և աշխարհը մեզ լուրջ չի ընդունում. «Մենք կորցրել ենք մեր տեղն ու դերը քաղաքականության թատերաբեմին: Դիվանագիտությունը անկում է ապրում և արտաքին քաղաքականությունը դարձել է նպատակ և ոչ թե միջոց աշխարհին ներկայանալու և   հարցեր  ու խնդիրներ քննարկելու համար: Մեր բազմակողմ դիվանագիտությունը համարյա գոյություն չունի»,-նշեց վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանը անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը. «Երկրի հիմնադիր նախագահը տարածքների խնդիր է շահարկում և ես դա ցավալի փաստ եմ համարում»:

ՕՐՕ դաշինքի անդամները խոստանում են արտագաղթի կանխում, սոցիալական իրավիճակի բարելավում:

Դաշինքի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ ընտրակեղծարարությունը արդեն բոլորիս աչքի առաջ է. «Բոլոր տեսակի ընտրակեղծարարներին կոչ ենք անում զերծ մնալ կառավարության ուժին ծառայելուց և գիտակցել, որ մի օր պատժվելու են»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ