25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն հատուկ սցենարով է Սամվել Բաբայանին ծուղակը գցել. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ տեղափոխելու՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին վերագրվող գործընթացում ներգրավված է եղել նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից:

ԱԱԾ աշխատակցի պատճառով էլ հնարավոր է եղել այդ գործարքը հեշտությամբ բացահայտել: Հիշեցնենք, որ մարտի 22-ին «Իգլա» զինատեսակը ապօրինի կերպով ՀՀ տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել են Սամվել Բաբայանը, նրա ընկեր Սանասար Գաբրիելյանն ու եւս մեկ անձ: Սույն գործով ՀՀ եւս մի քաղաքացի ձերբակալվել է Վրաստանում:

Ավելի շուտ, երբ հայտնի է դարձել, որ նման զենք ձեռք բերելու եւ Հայաստան տեղափոխելու նախաձեռնություն կա, խմբին կցվել է ԱԱԾ մի գործակալ, որն էլ, հետեւելով ու մասնակցելով այդ գործընթացին՝ ողջ տեղեկատվությունը հաղորդել է իր կառույցին: Նա, բնականաբար, ձերբակալվածների մեջ չէ: Ի դեպ, ԱԱԾ-ն բավականին ժլատ է այս գործի առնչությամբ որեւէ տեղեկություն տրամադրելու հարցում: Մենք երեկ փորձեցինք գոնե մեկնաբանություն ստանալ մեր տեղեկության վերաբերյալ, բայց ԱԱԾ լրատվական ծառայությունից չպատասխանեցին՝ հարցը գրավոր պահանջելով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ