25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բավական վտանգավոր բան կա (տեսանյութ)

Իրավական ու հարկային բարեփոխումներով հնարավոր է փոխել իրավիճակը. «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Նա նշել է, թե հարկային օրենսգիրքն իրավունք ունի ապրելու, և այնպես չէ, որ այն չափազանց վատն է.«Հիմնական դժգոհությունները գալիս են նրանից, որ սպիտակ դաշտում աշխատող բիզնեսն ասում էր, որ դուք մեր բեռը բարձրացնում եք պարբերաբար, որովհետև ստվերի դեմ չեք կարող պայքարել և, հետևաբար, մենք փոշմանում ենք, որ սպիտակ դաշտում ենք գտնվում:

Այդ բնութագիրը որոշակի առումով օբյեկտիվ է: Ինչո՞ւ մենք գնացինք նման հարկային օրենսգրքի: Ունենալով բյուջեի` դեֆիցիտ մենք պետք է ներգրավեինք ֆինանսական միջոցներ: Մեր դոնոր գործընկերները առաջարկում էին ցույց տալ մուտքեր, որ կարող ենք այդ վարկերը սպասարկել, և զուտ խոսքը, որ մենք ստվերից դուրս կբերենք, չէր բավարարում նրան: Այդ պատճառով այն բազիսի հիման վրա, որը մենք ունեինք, հարկային օրենսգիրքը փոփոխվեց այնպես, որպեսզի կարողանանք այդ հոսքերն ապահովել»:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքակա ուժերի ծրագրերին, ապա հարցին, թե եթե դրանք իրական են, ինչու ՀՀԿ-ը էլ չի խոսք տալիս այնտեղ նշված կետերն իրագործել, իսկ եթե պոպուլիզմ է, ապա ինչու իշխանությունը չի հայտարարում այս մասին, վարչապետը պատասխանել է, թե մրցակիցների ծրագրերը չեն քննադատել, չեն մեկնաբանել, նման կերպ փորձել են նոր մշակույթ որդեգրել քաղաքական դաշտում: Ըստ նրա` ճիշտ կլիներ այս թեման քննարկել բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ բանավեճի ժամանակ, ինչը, սակայն, չկայացավ:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ իրենք էլ չեն բացառում վեց-յոթ տոկոս տնտեսական աճը հենց այս տարի, բայց եթե նման տեմպերով շարունակենք: 

«Պոպուլիզիմի մեջ բավական վտանգավոր բան կա, որովհետև եթե չես հիմնավորում, թե ինչի հաշվին ես անելու, դա մնում է ընդամենը ցանկություն»,-նկատել է նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ