25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը ստեղծել է նոր կայք՝ ապրիլի 2-ի ընտրությունները վերահսկելու համար /տեսանյութ/

ՀԱԿ-ն  ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրւթյունների ընթացքը վերահսկելու համար ստեղծել է elections.anc.am կայքը:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շեշտեց՝ կայքը կարևոր գործիք կլինի ընտրությունների օրը ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար:  

«Հատուկ կայք ենք ստեղծել, որի ամբողջ նպատակը պետք է լինի այն, որ բոլորս միասին կարողանանք վերահսկել հնարավոր բոլոր ընտրախախտումները տեղամասերում: 2003թ.-ից պայքարել ենք ստորագրած ցուցակների հրապարակման համարը, որը վերջապես կարողացանք պարտադրել մեր իշխանություններին: Այսուհետ ցանկացած մարդ աշխարհում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից կկարողանա ներբեռնել ստորագրված ցուցակները, ստուգել՝ կոնկրետ մարդկանց անվան դեմ ինչ ստորագրություն է դրված:

Կան այլ մեխանիզմներ՝ տեսախցիկների տեղադրումը տեղամասերում, շնորհիվ որոնց ամբողջ գործողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերում, պահվելու է դրանց տեսագրությունը: Կան սարքավորումներ, որոնք նույնականացնելու են ընտրողին: Այս ամբողջը տեղամասերում բացառելու է կամ մինիմումի է հասցնելու ընտրատեղամասերում խախտումը»,- նշեց Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ