Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար. նախարար/տեսանյութ/
«Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար» ,-այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ըստ որի իրենց հաղթանակի դեպքում 15 մլրդ դոլարի ներդրում կբերի Հայաստան:
«Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար: Եթե մենք նայենք իրատեսության շրջանակներում, դուք աշխարհում որևէ երկիր չեք տեսնի, որ ներդրումներն անմիջապես դառնան 15 մլրդ, դա հնարավոր չէ։ 15 մլրդ-ը մեր ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Մենք ունենք 10 մլրդ-անոց տնտեսություն դոլարային արտահայտությամբ»,- ընդգծեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: