«Ժողովուրդը կտարբերի իրական ծրագրերը դատարկախոսությունից» (տեսանյութ)
«Խաղաղության հաստատման հետ միասին պետք է երկրում հաստատվի արդարության ծրագիր»,-այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հրավիրած ամփոփիչ հանրահավաք-երթի ժամանակ հայտարարեց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:
Նա վստահ է՝ սա չի կարող անել այն իշխանությունը, որի գործունեության հետևանքով երկիրը դատարկվում է, աղքատությունն ավելանում է, արտաքին պարտքն աճում է: «Ընտրությունները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի զարգացման համար: Համոզված եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի, կտարբերի իրական ծրագրերը դատարկախոսությունից»,-ասաց նա:
Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե քվեարկելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին`մարդիկ քվեարկում են հանուն խաղաղության, հանուն արդարության և հանուն արժանապատիվ կյանքի: