Օսկանյանը նեղացել է Ծառուկյանից. Հրապարակ
Վարդան Օսկանյանը երեկ “վճռական մենակ” էր, հասկանալիորեն` բավականին մտահոգ ու ահավոր անտրամադիր: Մինչեւ նիստն սկսվելը նա միայնակ նստած էր իր սենյակում, միակ մարդը ԲՀԿ-ից, որ սրտացավ ելումուտ էր անում, Գուրգեն Արսենյանն էր:
Հետո Օսկանյանն ինքը գնաց Արսենյանի վիպ-սենյակ, որտեղ վերջինիս հետ քննարկում էին “կողմ քվեարկողների” ցանկը, Արսենյանն ասում էր` այ, սա-սա-սա “կողմ” կքվեարկեն:Օսկանյանը լուռ էր:
Ըստ “Հրապարակի” աղբյուրների` նա վիրավորված է Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստից, որովհետեւ հասկանում է, որ քաղաքական անհրաժեշտության դեպքում իրեն կարող են եւ ձերբակալել, եւ միակ մարդը, ով կարող է դրան խոչընդոտել, անհրաժեշտ պահին իր կողքին չէ: