Մենք գիտենք՝ ինչ կանենք. անվտանգության աշխատակիցներին չհաջողվեց կանգնեցնել Փաշինյանին (տեսանյութ)
«Ելք» դաշինքն այսօր պատգամավոր ու դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորության թեկնածուներ Ալեն Ալեն Սիմոնյանի ու Մանե Թանդիլյանի հետ միասին քարոզարշավ էին իրականացնում Երևանի Կենտրոն համայնքում:
Կասկադում՝ Թամանյանի արձանին հարակից տարածքից սկսվեց քայլարշավը: Իսկ երբ «Ելք»-ի անդամնեը քայլեցին առաջ, անվտանգության աշխատակիցներից մեկը մոտեցավ «Ելք»-ի ներկայացուցիչներին և նշեց՝ դա թանգարան է, ուստի այդտեղ չի կարելի քարոզարշավ իրականացնել:
Փաշինյանն էլ անվտանգության աշխատակցից պահանջեց ներկայացնել գրավոր փաստաթուղթ, թե ինչու չի կարելի այդտեղ քարոզարշավ իրականացնել, ապա խնդրեց նրա վկայականը:
Անվտանգության աշխատակիցը ներկայացրեց իր փաստաթուղթը, որի վրա գրված էր «Արմեբիլ», ինչը զարմացրեց Փաշինյաին: Փաշինյանը անվտանգության աշխատակցին հորդորեց իրենց ճամփան չկտրել, ապա «Ելք»-ի անդամները շարժվեցին առաջ:
https://www.youtube.com/watch?v=SBNRrOt2CKc&feature=youtu.be