25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ապրիլի երկուսին մենք լուրջ քննություն ենք հանձնելու» /տեսանյութ/

Քիչ առաջ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Լրագրողների հետ ճեպազրույցը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն սկսեց գեղեցիբ սեռին ուղղված ջերմ շնորհավորանքներով:

Այնուհետև ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ և նախընտրական շտաբի համատեղ նիստը:

Լրագրողները Շարմազանովին հարց ուղղեցին ՀՀԿ-ի՝  նախընտրական քարոզարշավին առնչվող՝      «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովային, որը վերջին օրերին քննարկման թեմա էր դարձել:

«Նման ուշադրության արժանանալը  խոսում է այդ տեսահոլովակի հաջողության մասին: Եթե հանրությունն այդ մասին խոսում է, ուրեմն տեսահոլովակն իրրականացրել է իր քարոզչական նպատակը», – նշեց Շարմազանովը :

Լրագրողների հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին է ՀՀԿ-ն մրցակից համարում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ իրենց կուսակցությունը չի թերագնահատում ոչ մի քաղաքական ուժի:
Անդրադառնալով սոցհարցումների արդյունքերն, ըստ որոնց՝ առաջատարը «Ծառուկյան դաշինքն» է , Շարմազանովը պատասխանեց՝ դեռ ժամանակ կա և  դեռ ՀՀԿ-ն իր գաղափարների ու ծրագրորի մասին կիրազեկի հանրությանը և ապրիլի երկուսին միայն պարզ կդառնա ամեն բան:

Շարմազանովը  հիշեցրեց՝  յուրաքանչյուր երկիր հեղափոխությունից հետո ավելի շատ տուժել է, քան շահել. դա պատմությունն է ցույց տալիս: Հաշվի առնոլով այս փաստը՝ ՀՀԿ-ն գնում է ռադիկալ փոփոխությունների ճանավարպով՝  առաջնորդվելով նախագահ Սարգսյանի՝   ծրագրային ելությթից բխող դրույթներով:

«Ապրիլի երկուսին մենք լուրջ քննություն ունենք հանձնելու», – նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը խուսափում է լրագրողներից, Շարմազանովը պատասխանեց՝  վարչապետն այժմ ավելի շատ զբաղված է ժողովրդի հետ ինտերակտիվ հանդիպումներ ունենալով, ապա հավելեց՝ ՀՀԿ-ն բաց է բոլոր հարցերին պատասխան տալու հարցում, այնուհետև  հիշեցրեց՝ մեր քաղաքական դաշտում  ՀՀԿ-ից զատ՝ չկա որևէ ուժ, որը կուսակցական նիստերից, հավաքներից հետո հանդիպում է լրագրողների հետ ու պատրաստակամորեն պատասխանում  ԶԼՄ ներկայացուցիչների բոլոր հարցերին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ