20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Չծնկել հակառակորդի առաջ. զինվորը խոսքն ուղղեց նախարարին/տեսանյութ/

«Հակառակորդի ոչ մի գնդակ այնքան ուժեղ չէ, որքան  Ձեր մայրական սերն ու աղոթքները, որոնք մեզ ավելի են զորեղացնում ու անխոցելի դարձնում»,-այսօր Պաշտպանության նախարարությունում մարտի 8-ին նվիրված ցերեկույթի ժամանակ ասաց ժամկետային զինծառայող Կորյուն Գրիգորյանը:

Զինվորը իր խոսքն ուղղեց նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին.«Զեկուցում եմ Ձեզ, պարոն նախարար, որ մեր սահմանները անառիկ են: Իմ և ընկերներիս անունից խոսք եմ տալիս՝ երբեք չծնկել հակառակորդի առաջ: Ծառայել իմ ժողովրդին ոչ թե կյանքիս գնով, այլ հանուն նոր կյանքի ու ապագայի, որպեսզի մեր մայրերը այլևս սևազգեստ չլինեն, այլ իրենց որդիների շուրթերից լսեն այս խոսքերը՝ տոնդ շնորհավոր, մամ ջան..»:

Հիշեցնենք, Պաշտպանության նախարարը կանաց տոնին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել, որին մասնակցում էին զինծառայող կանայք, Արցախյան պատերազմի մասնակից կանայք, զոհված  ու անհետ կորած զինծառայողների մայրերն ու կանայք:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ