17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանի գնալուց առաջ եւ գալուց հետո

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս օրերին Հայաստանում չէ: Ծառուկյանն ասել է, թե  “որոշ բաներ” ունի հստակեցնելու, ինչի համար էլ մեկնելու է արտերկիր:

Մեկնելուց առաջ նա հանդիպելով  Վարդան Օսկանյանին եւ տեսնելով նրա ընկճված հոգեվիճակը՝ խորհուրդ է տվել՝ “դուխը չգցել”:

Սակայն, Ծառուկյանը Օսկանյանին չի ասել, որ մեկնելու է եւ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահին ԱԺ-ում չի լինելու:

“Սաղ կարգավորված ա, ըստ սցենարի գնալու ա”,-ասել է Ծառուկյանը՝ չբացահայտելով սցենարը: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, ԲՀԿ առաջնորդը Օսկանյանի  հարցով խորհրդակցել է էքս-նախագահների Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

ԲՀԿ-ում սպասում են առաջնորդի վերադարձին, որպեսզի պաշտոնապես հայտարարություն տարածեն:  Չի բացառվում, որ արդեն Ծառուկյանը կանի այնքան սպասված հայտարարությունը՝  կապված նախագահական ընտրությունների հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ