Այս ամենը կարող է հանգեցնել հեղաշրջման /տեսանյութ/
Սովորաբար ընտրություններից հետո ընտրողներից շատերը հետընտրական սթրես են ապրում, քանի որ, մեղմ ասած, շատերի հույսերն ի դերև են ելնում: Իսկ թե իրադարձություններն ինչպես կզարգանան ապրիլյան ընտրություններից հետո, դժվար է ասել:
«Ընտրողը գիտի՝ ինքը, իր հարևանները ընտրել են մեկին, բայց ընտրվել է մեկ ուրիշը՝ լցոնումների ու փողի շնորհիվ, դա հիասթափեցնող է: Ժողովուրդն ինքն իրեն վիրավորված է զգում, քանի որ հասկանում է՝ իր կամքի վրա հերթական անգամ թքել են», – անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Վերջինս շեշտեց՝ հետընտրական սթրեսի հետ են կապված նաև բողոքի ակցիաները, որոնք կազմակերպվում են ինքնաբուխ՝ ժողովրդի կողմից: Հոգեբանն ընդգծեց՝ որքան շատ է լինում ընտրակեղծարարությունը, այնքան ավելի մեծ է լինում հիասթափվածների քանակը և այս ամենը նույնիսկ կարող է հանգեցնել հեղաշրջման:
Մանրամասները՝ տեսանյութում: