08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դանակահարել է դեղատան աշխատակցին

Փետրվարի 16-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Բագրատունյաց փողոցի 18-րդ շենքի 1-ին հարկում գործող դեղատանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Ովքեր որևէ տեղեկություն ունեն տեսաձայնագրությունում պատկերված անձի վերաբերյալ՝ խնդրում ենք հայտնել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-44-02-02, 1-02 հեռախոսահամարներով: Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ