26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերադարձնել թալանածը

««Հայկական Վերածնունդ» կուսակցության տված նախընտրական խոստումներն իրականություն դարձնելու համար   ֆինանսներ են հարկավոր: Այդպիսի ֆինանսներ կարելի է հետ վերցնել նրանցից, ովքեր թալանել են, այսինքն՝   պետականացնել օլիգարխների մոտ գտնվող գողացված գումարները:

Բայց դա էլ է քիչ: Հարկավոր է  երկրի տնտեսությունը զարգացնել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց նախկին ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով վերոնշյալ կուսակցության նախընտրական խոստումներին:

«Եթե ՀՀ-ն դառնա սոցիալական, իրենց նշած ծրագրերը կիրականանան: Բայց դրա համար առողջ մրցակային դաշտ պիտի լինի տնտեսությունում, բյուջեում էլ՝ փող: Հարկավոր  է սպասել, տեսնել «Հայկական վերածնունդը»  կառաջարկի՞ այդպիսի տնտեսական ծրագիր:  Պետք է առաջարկել տնտեսական  բարեփոխումների ծրագիր, որի արդյունքում այդ փողերը կառաջանան:

Մեր հարցին՝  «Հայկական վերածնունդը»  իսկական ընդդիմությո՞ւն է, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր  իշխանությունում չեն, բայց ուզում են դառնալ իշխանություն, նրանք արդեն ընդդիմություն են»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ