01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Նախ ինձ հարց չեք ուղղում՝ ես դե՞մ եմ, թե կողմ».Արարատ Խանդոյանը պահանջում է

Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը (Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը) կլքի դատական նիստերի դահլիճը, եթե դատարանը սկսի հետազոտել գործում առկա տեսանյութը:

«Նախ ինձ հարց չեք ուղղում՝ ես դե՞մ եմ, թե  կողմ եմ: Որոշում  եք  կայացնում, որը ապօրինի է»,- այսօր՝ փետրվարի 23-ին կայացած նիստի ժամանակ հայտարարել է Արարատ Խանդոյանը:

Այսօր դատարան ներկայացած 6 տուժողներին լսելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց հետազոտել տեսանյութը եւ Արարատ Խանդոյանի հագուստները:  Քանի որ տուժող մյուս ոստիկանները չէին ներկայացել դատարան: Գործով անցնում է 46 տուժող ոստիկան:

Խանդոյանը նկատել է, որ  տուժողներին լսելուց հետո նոր միայն կարող են հետազոտել գործում առկա  ապացույցները:

Ոստիկանին հարվածելու եւ  վահանը քաշելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի պաշտպանն էլ դատարանին մեղադրեց արդար դատաքննություն չիրականացնելու եւ մեղադրանքի կողմ հանդես գալու մեջ:

Այսօր դատարանում  դատարանում ցուցմունք են  տվել  ոստիկանության 6 աշխատակիցներ: Նրանցից եւ որեւէ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածել է իրենց:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ