20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանից կարտագաղթի Հայաստան

«Ես կողմ եմ  նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերին: Հրաշալի բան էր Արցախի սահմանադրական փոփոխությունը: Այնպես որ, մենք վերջապես արտագաղթելու տեղ ունենք», – Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով  Արցախում  տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններին՝ նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Եթե որպես քաղաքացի՝ ՀՀ-ում չկարողանանք ապրել,  արտագաղթելու համար հայրենիք կունենանք: Օրինակ` ես, եթե այստեղ չկարողանամ ապրել, կարտագաղթեմ Արցախ. հա՛մ կգնամ Հայաստանից, հա՛մ էլ կգնամ Հայաստան. ահա այսպիսի էմիգրացիա: Արցախից սովորելու շատ բան ունենք: Կեցցե՛ Արցախը, արցախահայությունը. պետք է Արցախից օրինակ վերցնել ու մեր խոտան Սահմանադրությունը վերացնել», – նշեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ