26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիվերսիա՞. մանրամասներ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը  արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք:

Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից:

Արցախի հանրապետության ՊՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ