26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենաքննարկվող հարցը

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնը հունվար ամսին հարկային օրենսդրության վերաբերյալ ստացել է 13 850 հարց, իսկ մաքսային օրենսդրության վերաբերյալ` 3 040: Նախորդ ամսվա ընթացքում ստացված հարցումների ամփոփման արդյունքում արձանագրվել է, որ քաղաքացիներին հետաքրքրել են առավելապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների ներկայացման ժամկետները և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները: Մաքսային ոլորտին առնչվող հարցերի զգալի մասը վերաբերել է առանց մաքսային վճարների գանձման փոստային առաքմամբ ապրանքների ներմուծման չափաքանակին, ինչպես նաև` արտերկից 30կգ-ից ավելի քաշ ունեցող ծանրոցի ստացման դեպքում նախատեսվող վճարումներին:

Իսկ ամենաքննարկվող հարցը վերաբերել է 2016թ. ընթացքում իրացման շրջանառության` 115մլն դրամը գերազանցելու դեպքում 2017-ին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտությանը: Ի պատասխան տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1501-Ն որոշման համաձայն` միասնական հայտարարություն չեն ներկայացնում այն անձինք, որոնց նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված իրացման և (կամ) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը գերազանցել է 115մլն դրամը, և նրանք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած շահութահարկի հաշվարկում կամ եկամտային հարկի տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված իրացման շրջանառությունը գերազանցել է 115մլն դրամը:

 

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ