26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Տա Աստված` այնպես անենք, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր կենդանության օրոք նստի մեղադրյալի աթոռին»

«Ես ոչ մի ընդհանրություն չունեմ ՀԱԿ-ի հետ»,-այսօր «Ազատության» ռադիոկայանում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Զարուհի Փոստանջյանյանն` ի պատասխան հարցին, թե ինչն է խանգարում իրեն համագործակցել ՀԱԿ-ի հետ: Հիշեցնենք` երեկ Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Ժառանգությունից»: Պատճառն այն է, որ նա դեմ էր, որ «Ժառանգությունը» որևէ դաշինքի կազմում մասնակցի ընտրություններին:

«Ակնհայտ է ոչ միայն անհամաձայնություն, այլև տեսլականների տարբերություն Կոնգրեսի հետ: Կարգախոսը, որ հրապարակել եմ ես տարիներ շարունակ, ունի տարագծորեն տարբեր տիրույթ ՀԱԿ-ի հետ»,-նկատեց նա` հիշեցնելով, որ ինքը կողմ է Արցախի պաշտոնական ճանաչմանը, իսկ ՀԱԿ-ն այլ մոտեցում ունի արցախապատկան տարածքների վերաբերյալ, պատրաստ է տարածքներ հանձնել:

«ՀԱԿ-ի հետ չունենք որևէ ընդհանրություն, անձամբ ես: Բացի այդ ՀԱԿ-ի ղեկավարն ինձ համար նույնատիպ ավտորիտար անձնավորություն է, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, և հենց նա դրեց հիմքերն այն ավտորիտար համակարգի, որն այսօր մեզ վտարում է Հայաստանից:

Հենց նրա ժամանակ դրվեց հիմքը ընտրակեղծարարության»,-ասաց Զ. Փոստանջյանը:

Վերջինս կարծում է, որ ՀՀՇժը նույն վերափոխված ՀՀԿ-ն է.

«Տա Աստված` այնպես անենք, որ նա իր կենդանության օրոք նստի մեղադրյալի աթոռին: ՀՀՇ-ն նույնքան մեղավոր է, ինչպես «Հանրապետական» կուսակցությունը ու պիտի կանչվի պատասխանատվություն, այդ կուսակցությունը վերափոխվել է, դարձել է ՀՀԿ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ