26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թեւոսիկի» եղբոր սպանության մեջ մեղադրվող՝ Իսոն ծայրահեղ քայլի է դիմել

«Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը հացադուլ է հայտարարել:

«Իսրայել Սարգսյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է:Նրա վիճակը լավ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հացադուլի միջոցով Իսրայել Սարգսյանը բողոքում է դատական նիստերը հետաձգելու դեմ» ,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին, անհայտ անձը Երեւանի Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը:

Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել:

Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Իսրայել Սարգսյանի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ Տիգրան Ասատրյանի մասով դեռ նախաքննություն է ընթանում, կալանավորում խափանման միջոցը փոխվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ