15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին. վարչապետ

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում Ներգնա տուրօպերատորների միության անդամների և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տուրիզմի բնագավառի զարգացմանն ուղղված հարցեր ու խնդիրներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի ճանաչելիության բարձրացմանը, արտերկրում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը, միջազգային ավիաչվերթերի: Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը նշել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները մասնակցում են միջազգային տարբեր ցուցահանդեսների, որոնց նպատակն է տարբեր  շուկաներում լավագույնս ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունը: Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում  մատուցվող զբոսաշրջային ծառայությունները՝ հյուրանոց, հանրային սնունդ, տրանսպորտ և այլն, մրցունակ են և անհրաժեշտ է աշխատանքներ տանել մատչելի սակագներով գործող ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ: Նշվել է նաև, որ վերջին շրջանում նկատվում է ՌԴ-ից կորպորատիվ տուրիզմի լուրջ աճ:

Անդրադառնալով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և ներգնա զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ վարչապետը տուրօպերատորներին հորդորել է ներկայացնել հստակ ծրագիր, որտեղ նշված կլինեն պետության և մասնավորի գործառույթները: «Ձևակերպեք իրագործելի, տրամաբանություն ունեցող, կառուցողական, խելացի և համակարգված ծրագիր: Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին և այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր հարթակները»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը կարևորել է տարածաշրջանային տուրփաթեթների մշակումը և ռեգիոնալ զբոսաշրջային շուկայի ձևավորումը՝  ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առջև ոլորտի հետևողական զարգացման խնդիր է դրվել, այժմ աշխատանքներ են տարվում Հայաստան միջազգային նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ:

Հանդիպմանը տուրօպերատորները բարձրացրել են նաև ԱԱՀ-ի ներդրմանը,  զբոսաշրջային գործակալությունների լիցենզավորմանը վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ