Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին. Արմեն Մարտիրոսյան
«Ես հարգանքով եմ վերաբերում Զարուհի Փոստանջյանի որոշմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով կուսակցությունը լքելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշմանը:
«Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին, բայց ինչպես կուսակցությունը եղել է սկզբունքային, գաղափարական՝ իր ձևավորման առաջին օրից, այդպես էլ մնում է։ Որևէ դրույթի փոփոխություն՝ ծրագրային, չի լինելու, որևէ մոտեցման,և ինչպես բոլոր դեպքերում է մեզ համար եղել, լինելու է վասն հայրենյաց, այնպես էլ շարունակելու ենք մեր գործունեությունը և փորձելու ենք հասնել իշխանափոխության»,-նշեց նա: