«Մեծ գործ է արել այս երկրի համար»
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրութունների նախաշեմին պետք է կներկայանա իր գաղափարներով: «Հակական վերածնունդը» ծրագրային, ստրատեգիական, ռասմավարական ծրագրերով է գնալու առաջ: Մեր լիդերը այն գործիչն է, ով ունի փորձ, լավ հռետոր է, մեծ գործ է արել այս երկրի համար», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց՝ ժողովուրդը վաղուց ճանաչում է իրենց քաղաքական թիմին ու վստահություն ունի դրա նկատմամբ:
«Մենք ընտրությունից ընտրություն չենք աշխատել: Մենք նորարարական մոտեցումներ ունենք, որոնց կծանոթանա մեր հասարակությունը: Մենք մշտապես առաջնորդվել ենք այն գաղափարով, որ պետք է սնուցել արմատներից: Քաղաքական ղեկավարությունը պետք է կապված լինի իր արմատների՝ ժողովրդի հետ: Ազատ ընտրութունների ապահովումը շատ կարևոր հանգամանք է», – նշեց բանախոսը:
Մհեր Շահգելդյանը նշեց՝ իրենց առաջարկած բարեփոխումների ծրագրերը իրատեսական են և, ուրեմն, պոպուլիզմի ժանրից չեն: