26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ է տրամադրում մահմեդական աշխարհը

 

Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը բազմակողմանի է պայքարում հայերի և Հայաստանի դեմ…Հակահայկական քաղաքականության գլխավոր թեզերից մեկը՝մահմեդական աշխարհին Հայասատնի դեմ տրամադրելն է և Արցախյան պատերազմը կրոնական կոնտեքստից ներկայացնելն է…
Հարցազրույց տալով արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը ապշերոնյան բռնապետը բացի “շաբլոն” արտահայտություններից,որ Բաքուն թույլ չի տա,որ Արցախը անկախանա և այլն նաև փորձել է կրոնական երանգավորում տալ Արցախյան կոնֆլիկտին…
“Լեռնային Ղարաբաղում հայերը ոչնչացրել են մեր պատմական հուշարձանները,թանգարանները,մզկիթները,այդ թվում նաև Աղդամում և Շուշիում…Այդ գործողություններն ուղղված չեն միայն Ադրբեջանի պատմական ժառանգության,այլև միևնույն ժամանակ մահմեդական արժեքների դեմ…Արդյունքում, տարակուսանք են առաջացնում Հայաստանի փորձերը կարգավորելու և ամրապնդելու հարաբերությունները որոշ մահմեդական երկրների հետ…Մահմեդական երկրները,որոնք մտադիր են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ պետք է հաշվի առնեն “Իսլամական կոնֆերանս կազմակերպության” ընդունած բանաձևերը,որոնք Հայաստանը ճանաչում են որպես ագրեսոր պետություն”,-ավարտել է իր ճառը Ադրբեջանի բռնապետը…
Իլհամ Ալիևը “որոշ մահմեդական երկրներ” ասելով ի նկատի է ունեցել հիմնականում Իրանին,որի հարաբերությունները Հայաստանի հետ ուղղակիորեն հիստերիա են առաջացնում “մահմեդական” Ադրբեջանում…Բաքվում փորձելով մահմեդական երկրներին մեղադրել քրիստոնյա Հայաստանի հետ համագործակցելու և դրանով Ադրբեջանին “ցավացնելու” համար,մոռանում են,թե ինչպես են դարձել մահմեդական աշխարհի ամենամեծ թշնամի և ատելի երկրի՝Իսրայելի ֆորպոսստը տարածաշրջանում…Հիշողությունից շատ թույլ Իլհամ բաբան լավ կլիներ “Իսլամական կոնֆերանս կազմակերպության” հակահայկական բանաձևերը հիշելուց նաև չմոռանա նույն կազմակերպության հակաիսրայելական հարյուրավոր բանաձևերը,որոնց առկայությունը անտեսվում է Բաքվի կողմից…Ադրբեջանի կողմից հրեական պետությունից գնված 4-5 միլիարդ դոլլարի զինտեխնիկան ուղղված չէ միայն Հայաստանի,այլև հարևան մահմեդական երկրների դեմ…Կոնկրետ՝Իրանի և Թուրքմենստանի…
Այսքանից հետո ազերիները կարող են իրենց թույլ տալ որևէ մահմեդական երկրի մեղադրել Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու համար…
Ինչ վերաբերվում է Ալիևի կողմից ակնարկած Աղդամի (Ակնայի) և Շուշիի մզկիթներին,ապա դրանք ավերված չեն և բացարձակ կապ չունեն իրենց ադրբեջանցի անվանողների հետ…Սա է հենց հակաիսլամական քաղաքականության կոնկրետ դրսևորում,երբ Բաքուն յուրացնում է այլ ազգերի,իսկ այդ մզկիթների պարագայում՝ պարսկական կրոնական և պատմական հուշարձանները…
Հ.Գ.99-ամյակը դեռ չբոլորած եկվոր,ԱԹԵԻՍՏ ազերի “ազգը” շատ ծանր է տանում Հայաստանի բազմադարյա սերտ կապերը Իրանի և արաբական աշխարհի շատ ներկայացուցիչների հետ…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ