24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահին

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Երկուստեք արժևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր փոխանակվեցին փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։

Զրուցակիցները քննարկեցին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քուրդիստանի ղեկավարը ներկայացրեց Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ