«Մարդիկ մտածում են, որ գազի հետ ազոտ կամ օդ են խառնում»
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը համոզված է ՝ մարդիկ մտածում են, որ գազի հետ ազոտ կամ օդ են խառնում, այդ պատճառով են մարդիկ հունվարի համար շատ վճարել: Այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Ինչպե՞ս կարող են թանկ ապրանքը ավելի էժանի հետ խառնել: Դա պարզապես անհնար է: Եթե այդքան էժան ազոտ կարող են գտնել, ապա ես այդ բողոքին կմիանամ: Օդի մասին էլ չեմ ուզում խոսել: Դա պայթյունավտանգ է: Նրանք այդպիսի բանի չէին դիմի»,- ասաց բանախոսը
Կարեն Չիլինգարյանը վստահ է ՝ մարդիկ գազի համար շատ են վճարել, քանի որ այս ձմեռը չափազանց ցրտաշունչ էր:
«Այս ձմեռը շատ ցրտաշունչ էր: Մարդիկ տաքացուցիչները չէին անջատում, այդ պատճառով էլ շատ մեծ գումարներ են վճարել: Ուրիշ պատճառ չկա»,-նշեց նա: