26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Լավ կլիներ, որ «Ելքն» ու «Ազատ դեմոկրատները» միասնական դաշինք կազմեին»

«Ազատ դեմոկրատների» ցուցակում բացի կուսակցականներից ընդգրկված են անձինք, ովքեր ցուցակում ընդգրկված բոլոր անձանց հետ միասին ունեն մեկ հստակ տեսլական՝ Հայաստանը որպես մեկ ինքնիշխան պետություն դարձնելու: Դեպի եվրոպական ընտանիք գնացող մի ծրագիր և եվրոպական արժեքներին հավատացող ու դրանք որդեգրած քաղաքական ոլորտում քիչ թե շատ հայտնի մարդկանց մի խումբ է ընդգրկված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց անկուսակցական Անահիտ Բախշյանը, ով ընդգրկված է «Ազատ դեմոկրատների» ցուցակում:

Ցուցակը բաղկացած է 101 անդամից, որի 60 տոկոսը երիտասարդներ են, իսկ 40 տոկոսը կանայք են: «Սա մի ցուցակ է, որը հույսեր է արթնացնելու հասարակության մեջ ընտրվելու դեպքում»,-հավելեց Ա. Բախշյանը: Հարցին, թե որ ուժերն են իրենց մրցակից, նա պատասխանեց. «Բոլորն էլ մեր մրցակիցներն են՝ և ՀՀԿ-ը, և ԲՀԿ-ը, և «Ելքը», «Ելքի» հետ մենք մոտավորապես նույն  դաշտում ենք, և 2-իս էլ պետք է լուրջ հիմնավորել, թե որն է մեր տարբերությունը»:

Ա. Բախշյանը շեշտեց՝ կցանկանար, որ «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» միասնական դաշինքով մասնակցեին ընտրություններին, սակայն. «եղավ այն, ինչ եղավ, հիմա մնում է, որ բոլոր համախոհ ուժերը նույն դաշտում լինեն ու երկրի ինքնիշխանությունը պահեն»,-նկատեց նա:

Henaran.am-ի հարցին, թե կա մի ուժ, որի հետ հետընտրական զարգացումների ժամանակ չէր ցանկանա համագործակցել, նա ասաց, որ առաջին հերթին իշխանության հետ. ««Բարգավաճի» հետ էլ չեի ցանկանա երբեք, «Համախմբումն» էլ ինձ համար անցանկանալի է, «Հայկական վերածնունդն» էլ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ