26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բելառուսի բռնապետը զավեշտալի իրավիճակում է հայտնվել»

Զավեշտալի իրավիճակում է հայտնվել Բելառուսի բռնապետը…Սիրելի և հարգելի Իլհամ Հեյդարիի խնդրանքը կատարելով,հիմա էլ ազերի լրագրողն է Լուկաշենկոյին մեղադրել ստախոսության մեջ…
“Ազատություն” ռադիոկայանի բելառուսական ծառայության եթերում Դմիտրի Գուրևիչի “Ազատության փորձաքննություն” հաղորդաշարի շրջանակում բլոգեր Լապշինի Բելառուսի կողմից Ադրբեջանին հանձնման փաստը քննարկելու ժամանակ ազերիական կայքերից մեկի լրագրող Զաուր Նուրմամեդովն արձագանքելով Հայաստանը ներկայացնող փաստաբան Սիմոն Բաբայանի այն հայտարարությանը,որ ԻՆՏԵՐՊՈԼԸ միջազգային հետախուզում չի հայտարարել Ալեքսանդր Լապշինի նկատմամբ ասել է.”Ինտերպոլով հետախուզման փաստի մասին խոսում են Բելառուսի պաշտոնյաները…Մեղադրանքները,որ այդպիսի հայց չի եղել պետք է ապացուցել…Դա արդեն լուրջ մեղադրանք է Բելառուսի իշխանությունների հասցեին…Այդ թվում նաև թիվ մեկ պաշտոնյայի՝Ալեքսանդր Լուկաշենկոյի…”
Նուրմամեդովն ակամայից մեղադրել է Բելառուսի նախագահին ստախոսության մեջ՝փորձելով վերջինիս պաշտպանել…Չնայած նշեմ,որ Նուրմամեդովը չի էլ սխալվել…Բատկան իրոք ստախոս է,քանի որ իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով բլոգեր Լապշինի հանձնմանը Բաքվին հայտարարել էր,որ Լապշինը ձերբակալվել էր Ինտերպոլի որոշմամբ…Սակայն ընդամենը մի քանի ժամ անց Բելառուսի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը “ուղղել” էր Լուկաշենկոյին և ասել էր,որ Լապշինը ձերբակալվել է ոչ թե Ինտերպոլի,այլ միջպետական հետախուզման մեջ է եղել և ձերբակալվել է ԱՊՀ երկրների միջև գործող համաձայնագրին համապատասխան…Այսինքն,Մինսկն ընդունել էր,որ ընդամենը կատարել է Եվրոպայի վերջին և ապշերոնյան բռնապետների միջև կնքված գործարքը…
Լուկաշենկոյի ստախոսությունը առաջինը բացահայտել էին Հայաստանում…
Անտեղյակ ազերի լրագրողի փորձերը պաշտպանել թուրքերին ծախված Բատկային և հայերին ուղղված հարցադրումները ավելի վատ վիճակի մեջ են գցել Բելառուսին…Այլ բան էր,երբ Լուկաշենկոյին ստախոսության մեջ են մեղադրում հայերը…Բայց երբ այդ ամենը անում են ազերիները,դա ավելի շատ նման է դավաճանության…
Բելառուսի բռնապետը արժանի է Բաքվից հնչող այսպիսի “շնորհակալությանը”…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ