26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՌԱԿ-ը չի մասնակցելու

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Նրա խոսքով` «Ծառուկյան» դաշինքի մեջ չգտնվելու եւ իրենց ընտրություններին չմասնակցելու պատճառը քաղաքական որոշ օղակների բանսարկություններն են:

Նշենք, որ ավելի վաղ պայմանավորվածություն կար, որ ՀՌԱԿ-ը կլինի «Ծառուկյան» դաշինքում, սակայն գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ համագործակցությունից, քանի որ ներքին անհամաձայնություն կա ՀՌԱԿ-ի եւ սփյուռքում գործող ՌԱԿ-ի դիրքորոշումներում՝ ընտրություններին մասնակցելու հարցում:

Նախօրեին ՌԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՌԱԿ-ը իր բարոյական կապը մեկընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ:

«Նկատի ունենալով, որ Հակոբ Ավետիքյանի գլխավորած ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը իր իրավասության սահմաններից դուրս գալով սկսել է կուսակցության տերն ու տիրականը լինելուն հավակնել եւ որպես այդպիսին ներկայանալ՝ հանրային կարծիքի շփոթ առաջացնելով.

Անդրադառնալով, որ ՀՌԱԿ շեղելով  աշխարհասփյուռ ՌԱԿ-ի 95-ամյա պետականամետ սկզբունքից, սկսել է հակասել կուսակցության ազգային ռազմավարությունը.

Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարում է.

Ա. Ռամկավար Ազատական Կուսակցությունն իր բարոյական կապը պաշտոնապես եւ միանգամընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ:

Բ. Հիմնվելով իր ավանդական իրավունքի վրա ՀՌԱԿ-ին արգելում է նույնանման անունով հանդես գալ:

Գ. Հայրենի իշխանությունների հայեցողության է հանձնում այս պարագան

Դ. Աշխարհասփյուռ ՌԱԿ-ի անդամակցության մի քանի անօրինապահ անդամներին զգուշացնում է ամեն հարաբերություն կասեցնել եւ չառընչվել ՀՌԱԿ-ի հետ՝ խուսափելու համար կուսակցության կանոնագրության սահմանած պատժամիջոցներից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ