26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Սեֆիլյանի պաշտպանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալի հետ

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի հայտարարությունը, ըստ որի իր պաշտպանյալի հետ տեսակցության թույլտվությունը մերժվել է:

ՔԿՎ պարզաբանման մեջ ասվում է.

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնք կարգավորում են ձերբակալված եւ կալանավորված անձանց ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների եւ իրերի ցանկը, որոնք ձերբակալված եւ կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, նամակագրության, ծանրոցները, հանձնուքները եւ փաթեթները նրանց հանձնելու կարգը, օրվա կարգացուցակը եւ սույն օրենքից բխող այլ հարաբերություններ»:

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշման 88-րդ կետի համաձայն, «Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների եւ սննդամթերքի (N 2 ձեւ) ներթափանցումը, ինչպես նաեւ քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաեւ կալանավորվածներին պահելու վայր եւ ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրերի զննումներ եւ առգրավումներ»:

Կանոնակարգի 90-րդ կետի համաձայն` «Այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ եւ հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը եւ իրենց մոտ գտնվող իրերը»:

Կանոնակարգի 2-րդ կետը, սահմանում է, որ «Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է կալանավորված անձանց պահելու վայրի եւ ուղղիչ հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ կալանավորված անձանց պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ այցելող այլ անձանց համար»:

Մ. Շուշանյանը հրաժարվել է կատարել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` վերոնշյալ իրավանորմերից բխող օրինական պահանջը, որն էլ հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի հետ տեսակցելու թույլտվությունը մերժելու համար:

Սույն պատճառաբանված որոշման մեկ օրինակը տրամադրվել է պաշտպանին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ