Ումով է փոխում
Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը երեկ հրապարակվեց Գործադիր մարմնի նիստից հետո: Այսպես ցուցակը գլխավորում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ապա ցուցակը ներկայացնում են Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը:
Henaran.am-ի տեղեկություններով՝ ցուցակի 11-րդ տեղն է զբաղեցնում Գալուստ Սահակյանը: 2-րդ տասնյակում են նաև գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Սամվել Նիկոյանը, Հրայր Թովմասյանը, Հերմինե Նաղդալյանը, Ջեմա Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը: Արդեն երրրորդ տասնյակում են Ռուզաննա Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Շուշաննա Սարդարյանը, Շուշան Պետրոսյանը: Հովհաննես Սահակյանն արդեն 4-րդ տասնյակում է:
ՄԻԱԿ անդամ Նաիրա Կարապետյանը չկա ցուցակում, իսկ Լևոն Մարտիրոսյանը վերջին տեղերում է: Դավիթ Հարությունյանը ևս ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում:
Ի դեպ, անցողիկ տեղերում են գործընկեր կուսակցությունների ղեկավարները՝ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությանը: Անցողիկ տեղերում են նաև Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը:
ՀՀԿ-ի ցուցակում չկա նաև «Ռեֆորմիստների» նախագահ Վահան Բաբայանը, ով որոշել էր աջակցել ՀՀԿ-ին: