07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հաց բերողն էլի «անհաց» մնաց. երթն ավարտվեց

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» ազատ արձակելու պահանջով երթը ավարտվեց:

Երթի մասնակիցները՝ Ազատության հրապարակից շարժվեցին  Երեւանի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով շարժվեցին գլխավոր դատախազության շենք, որտեղ դատախազության շենքի դիմաց պատ կազմած ոստիկանության աշխատակիցները նրանց թույլ չտվեցին մտնել դատախազության շենք եւ հանձնել Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով դիմումը:

Ցուցարարների դիմումը վերցրեց դատախազության աշխատակիցը: Գլխավոր դատախազության շենքի մոտից երթի մասնակիցները շարժվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ «Ազատություն Հաց բերողին», «Ազատ, անկախ Հայաստան», «Խղճի բանտարկյալ» վանկարկումներով իրենց աջակցությունը հայտնեցին «Հաց բերողին»:

Երթի մասնակիցները «Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցին փոխանցեցին Արթուր Սարգսյանի համար նախատեսված սնունդ, ինչից հետո ցրվեցին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ