26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ ժողովուրդն ինձ ու ընտանիքիս ընդունել է ամենաբարձր մակարդակով. թալիշ Շահին Միրզոև

Թալիշ բլոգեր, Թալիշական ազատագրական շարժման մասնակից Շահին Միրզոևը, ով օրեր առաջ իր ընտանիքով դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով, «Թալիշ ինֆո» լրատվական գործակալության խմբագրությանը նամակ է ուղարկել, որում ներկայացրել է Երևանում իրեն ու ընտանիքին տրամադրած լավ պայմանները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միրզոևը տեղեկացրել է, որ հայ ժողովուրդն իրեն ու ընտանիքին ընդունել է ամենաբարձր մակարդակով: Ակտիվիստի կնոջը, ով ծանր հիվանդ է, բժիշկներն անմիջապես հոսպիտալացրել են հետագա բուժման նպատակով: «Հայաստանի իշխանություններն իրենց հերթին ապահովել են Շահին Միրզոևին և նրա երկու անչափահաս երեխաներին հարմար կացարանով և կապի միջոցներով: Այս պահին ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի հովանու ներքո»,- գրում է «Թալիշ ինֆո»-ն:

Մեջբերելով Միրզոևի նամակի եզրափակիչ հատվածը` գործակալությունը հայտնում է, որ բլոգերի խոսքով` իր ընտանիքին և առհասարակ թալիշներին Հայաստանում վերաբերում են հատուկ հարգանքով: Նա և երեխաները իրենց լավ ու ապահով են զգում, շատ գոհ են իրենց նկատմամբ առկա վերաբերմունքից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 11-ին հայտարարել է Ադրբեջանից Շահին Միրզոևի և նրա ընտանիքի` Հայաստան փախչելու և ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու մասին: «Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքներÕ « կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»,- ասվում է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ