20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանական Հանրապետությունում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ: Ըստ հավաստի աղբյուրների՝ երկրի տարբեր զինկոմիսարիատներում ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հեռախոսներում պահում են արցախյան հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակներ պարունակող նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են զորակոչիկների ծնողներին: Նպատակը մեկն է՝ նման «մեթոդաբանությամբ» վախեցնել վերջիններիս և նրանց որդիներին արցախյան հակամարտության գոտի չուղարկելու համար ստանալ խոշոր չափերի հասնող կաշառքներ: Այս համատեքստում Բաքվի բռնապետի հոխորտանքները Արցախն իբր «զենքով ազատագրելու» վերաբերյալ առնվազն զավեշտալի են հնչում, եթե դրանք չդիտարկվեն որպես բացահայտ ցինիզմի դրսևորում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ