20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Նոյեմբերյանի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի  և  Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ